Ձեռքերի մատների մանր մոտորիկայի զարգացումը։

Մանր մոտորիկանմատիկների շարժողական ակտիվությունը իրենից ենթադրում է նյարդային մկանային և ոսկրային համակարգերի զարգացում նպատակային, մանը, կենտրոնացված շարժումների, գործողությունների միջոցով, որոնք հիմնականում իրականացվում են ձեռքի մատների միջոցով: Վաղուց է հայտնի, որ մարդու ուղեղում խոսքի /Բրոկի և Վերնիկեի զոնաները և մատների շարժման համար պատասխանատու կենտրոնները տեղակայված են իրար շատ մոտ: Իսկ գլխուղեղում տեղակայված ձեռքի ափի պրոեկցիայի մեծությունը զբաղեցնում է ողջ շարժողական պրոեկցիայի մեծ մասը: Այս փաստերի համագումարը վաղուց ապացուցել է, որ ձեռքերի մատների մանր մոտորիկայի հմտությունները խթանելիս և դրանով իսկ ուղեղի համապատասխան մասը ակտիվացնելիս շատ արագ ակտիվանում են հարակիցԲրոկի և Վերնիկեի տարածքները, որոնք պատասխանատու են խոսքի, հետևաբար ևը մտածողության համար: Թույլ զարգացած ընդհանուր և մասնավորապես ձեռքերի մատների մանր մոտորիկայի հմտությունները հաճախ հանգեցնում են երեխաների խոսքի զարգացման խնդիրների, ինչպես նաև վաղ դպրոցական տարիքում գրելու հետ կապված դժվարությունների, իսկ առօրյայում ինքնասպասարկման դժվարությունների հետ: Ձեռքերի մատների մանր մոտորիկայի հմտությունները զվարճալի խաղերի և հետաքրքիր վարժությունների միջոցով խթանելու շնորհիվ զարգանում է երեխայի երկարատև հիշողությունը, ուշադրությունը, խոսքը և տրամաբանությունը: Մատիկների նուրբ շարժողականության հմտությունների թերզարգացումը հանգեցնում է երեխաների մեծամասնության մոտ խոսքի թերզարգացման և կրտսեր դպրոցական տարիքում ընթերցանության և գրելու հետ խնդիրների: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե երեխայի խոսքը նորմալ է, դա չի նշանակում, որ երեխան լավ է կառավարում սեփական ձեռքերը: Եթե 4- 5 տարեկան հասակում երեխան կոշիկի քուղերը կապելու դժվարություններ ունի կամ ծեփամածիկով գնդակներից եւ գլանակներից բացի դժվարանում է այլ պատկերներ ստանալ, սա թերզարգացած մանր մոտորիկայի ահազանգ է Երեխաների մատիկների նուրբ շարժողականությունն անհրաժեշտ է խթանել և զարգացնել վաղ մանկական տարիքից սկսել անհրաժեշտ է մատիկների մերսումից, այսպիսով ազդելով մարմնի ակտիվ կետերի վրա: Վաղ եւ նախադպրոցական տարիքից կատարում ենք մատիկների պարզ վարժություններ, ուղեկցելով դրանք պարզ երկտողերով և քառատողերով:

Աղբյուր՝ indigami.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *